19.03.2024
Սա տեսակի պայքար է. Գրիշա Թամրազյանը հայտարարությամբ է հանդես եկել
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մեկ օրում բացահայտվել է 80 հանցագործության դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 80 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։


Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 15, մարմնական վնասվածք հասցնելու՝ 12, խարդախության՝ 11, ընտանեկան բռնության՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, թմրամիջոցի հայտնաբերման և սպանության սպառնալիքի՝ 3-ական, գույքի դիտավորությամբ վնասման ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, շորթման, ավտոմեքենա փախցնելու, խուլիգանության, ապօրինի ծառահատման, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինքնիրավչության, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, հոգեմետ նյութեր բաց թողնելու կանոնները խախտելու, փաստաթուղթ կեղծելու, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու, իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության և ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։


Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։


Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, պետական-հասարակական ունեցվածքի գողության, խարդախության և վրաերթի 1-ական դեպք։


Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի
Հաջորդ նորություն next