ԵՄ-ն Հայաստանին կորոնավիրուսի համավարակին դիմակայելու համար €30 մլն կտրամադրի
Եվրոպական միությունը Հայաստանի կառավարությանը կորոնավիրուսի համավարակին դիմակայելու համար €30 մլն կտրամադրի։ Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել ՀՀ-ի և Եվրոպական հանձնաժողովի միջև ֆինանսական համաձայնագրի ստորագրումը։
«Բյուջետային աջակցության 80 տոկոսը՝ €24 մլն-ը, տրամադրվելու է միանվագ՝ համաձայնագրի ստորագրումից հետո, առանց որևէ նախապայմանի», - մանրամասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որի խոսով մյուս €6 մլն-ը տրամադրվելու է համաձայանգրի հատուկ նախապայմաններում սահմանաված նպատակների ապահովման համար։
«Սա բացառիկ ծրագիր է՝ ուղղված Կառավարության՝ կորոնավիրուսի դեմ պայքարում իրականացվող հակաճգնաժամային միջոցառումներին», - հայտարարել է փախվարչապետը։
Կորոնավիրուսի համավարակի սկզբից ՀՀ-ն 25 միջոցառում է իրականացնում՝ վարակի տնտեսական ու սոցիալական հետևանքների չեզոքացման համար։
Հայաստանում սեպտեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային վարակի 374 նոր դեպք, 240 առողջացում և երեք մահ: Բացասական թեստերի քանակը 3539 է: Դրական է ախտորոշվել կատարված թեստերի 9,5 տոկոսը:
Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը երկրում հետևյալն է.
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 48251
Առողջացածներ - 43266
Փաստացի բուժվողներ - 3748
Ընդհանուր թեստեր - 272235
Մահվան ելքեր - 945
Մահվան ելքեր այլ պատճառով – 292