2.05.2025
Մի շարք պաշտոնյաներ հատուկ ջանասիրությամբ են գործում Ծառուկյանի հարցում. հայտարարություն
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն 30 մլն եվրո է հատկացնում Հայաստանին՝ արդարադատության ոլորտի բարեփոխումների համար

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Հայասանին՝ արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Եվրահանձնաժողովի 30 միլիոն եվրո է տրամադրելու մասին հարցը:


Համաձայն որոշման՝ Եվրոպական հանձնաժողովը 30 միլիոն եվրո է հատկացնելու Հայաստանին՝ արդարադատության ոլորտում բարեփոխումների համար։


«Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. Փուլ I» ֆինանսավորման համաձայնագրով՝ 30 միլիոն եվրոյից 3 միլիոնը տրամադրվելու է արդարադատության ոլորտում տեխնիկական ապահովման ու խորհրդատվական ծառայությունների համար, իսկ մնացածը՝ երեք հավասար մասնաբաժիններով հատկացվելու է պետբյուջեին։ Ծրագրով հատկացված գումարն ուղղվելու է Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրով Հայաստանի պարտավորված քայլերի իրականացմանը՝ արդարադատության ոլորտում։


Ծրագրի ընդհանուր նպատակն է հնարավոր դարձնել արդարադատության ոլորտում օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի ապահովումը։ Հատուկ նպատակներն են արդարադատության համակարգում անկախության, բարեվարքության և հաշվետվողականության ամրապնդումը, ծառայությունների մատուցման և դրա կատարողականի բարելավումը։

ԵՄ-ն Հայաստանին կորոնավիրուսի համավարակին դիմակայելու համար €30 մլն կտրամադրի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով