29.11.2024
ԱԺ-ն դեմ է. Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը տապալվեց
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 295 նոր դեպք, 162 առողջացում և երկու մահ

Հայաստանում սեպտեբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 295 նոր դեպք, 162 առողջացում և երկու մահ: Բացասական թեստերի թիվը 4024 է: Դրական է կատարված թեստերի 6,8 տոկոսը:


Ինչպես հայտնում են Առողջապահությա նախարարության մամուլի ծառայությունից, ընդհանուր համաճարակային վիճակը երկրում հետևյալն է.


Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 46671
Առողջացածներ - 42231
Փաստացի բուժվողներ - 3232
Ընդհանուր թեստեր - 252158
Մահվան ելքեր - 925
Մահվան ելքեր այլ պատճառով – 283


Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 84 (կին) և 66 (տղամարդ) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։