29.11.2024
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 295 նոր դեպք, 162 առողջացում և երկու մահ
prev Նախորդ նորություն

Հոգեկան խնդիրներ ունեցողները իրավունք չպետք է ունենան զբաղեցնել բարձր պաշտոններ. Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առավոտվա գրառմանը.


«Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»,- ասված է Ծառուկյանի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Facebook-ի իր էջում:


Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, որով անդրադարձել է նախօրեին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ակնարկ-հայտարարությանը, ուղղված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:


«Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ.


Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն:


Աջակցել, միանշանակ աջակցել»,- գրել է վարչապետը Facebook-ի իր էջում:


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին ԿԳՄՍ նախարարն ԱԺ ամբիոնից հայտարարել էր. «Կրթական չափորոշիչների շնորհիվ մի խումբ կոտայքցիներ ապագայում կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն»։


1979թ-ի մեղադրական դատավճռով Ծառուկյանը մեղադրվել է ՀՍՍՀ քրեական օրենսգրքի 112.1 և 144 հոդվածներով նախատեսված արարքների համար, այն է՝ բռնաբարություն և կողոպուտ: Վճռաբեկ դատարանը 1991թ-ին կայացրած վճռով բեկանել է Ծառուկյանի նկատմամբ 22 տարի առաջ կայացրած մեղադրական դատավճիռը, արդարացրել ու նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացրել: