5.04.2026
Մնացականյանն ու Ղպտի ուղղափառ եկեղեցու հոգևոր առաջնորդը քննարկել են փոխգործակցությունը
prev Նախորդ նորություն

ԱՀԿ-ն COVID-19 հիվանդացածների օրական ռեկորդային աճ է արձանագրել

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 307,9 հազարով, հետեւում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներից, որոնք հրապարակվել են կազմակերպույան կայքում:


Սա COVID-19-ի հիվանդացածների ռեկորդային օրական աճն է: Նախորդ առավելագույնը գրանցվել էր սեպտեմբերի 6-ին. այն ժամանակ մեկ օրում կորոնավիրուս հայտնաբերել էին 304,6 հազար մարդու մոտ, գրում է ՌԲԿ-ն:


Ամենից շատ վարակվածներին մեկ օրում գրանցել են Հնդկաստանում ՝ 94,3 հազար մարդ։ Նրան հաջորդում են ԱՄՆ-ն ու Բրազիլիան՝ 45,5 հազար ու 43,7 հազար նոր հիվանդով։ Չորրորդ տեղում Իսպանիան է՝ 12,1 հազար, 5-րդ տեղում Արգենտինան է՝ 11,5 հազար դեպքով։


Ռուսաստանում մեկ օրում 5,4 հազար վարակվածների են հայտնաբերել։ Ըստ օրական աճի, այն գտնվում է տասներորդ տեղում:


ԱՀԿ-ի տվյալներով՝ համաճարակի սկզբից աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 28,6 մլն մարդ: Ջոնս Հոպկինսի համալսարանը հաղորդում է 28,8 մլն հիվանդացածների մասին։ Այդ տվյալներով՝ COVID-19-ի բոլոր դեպքերի ավելի քան քառորդ մասը բաժին է ընկնում ԱՄՆ-ին (6,5 մլն), նրան հաջորդում են Հնդկաստանը (4,7 մլն) եւ Բրազիլիան (4,3 մլն):


Այդ նույն եռյակում են նաեւ կորոնավիրուսից ամենաշատ մահերը՝ 193,9 հազար ԱՄՆ-ում, 131,2 հազարը՝ Բրազիլիայում, 78,5 հազարը՝ Հնդկաստանում:

ՀՀ դեսպանն ու ՌԴ ԱԳ փոխնախարարը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար