25.11.2024
Թունավորմամբ հիվանդանոցային համալիրներ են հոսպիտալացվել 11 քաղաքացիներ․ կա 10 զոհ. ԱԻՆ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ դեսպանն ու ՀՀ ոստիկանապետը ազդարարեցին հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումների մեկնարկ

Հայաստանը ԱՄՆ կառավարության աջակցությամբ ազդարարում է ոստիկանության և հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումներին ուղղված համատեղ ծրագրերի մեկնարկի մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Այդ նպատակով Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի ու ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ ստորագրել ենք համագործակցությանն ուղղված փաստաթղթեր։

Բոլորը գիտեն, թե մեր Կառավարության համար որքան կարևոր են հակակոռուպցիոն և ոստիկանության ոլորտներում բարեփոխումները։ Դրանք կյանքի կոչելու մեր նպատակին միանալու և համագործակցության համար շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ մեր գործընկերներին՝ դեսպան Լին Թրեյսիի գլխավորությամբ, և ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների համագործակցության բյուրոյին։

Վստահ եմ՝ մեր Կառավարության նախաձեռնությունները կհաջողեն»,- գրել է նախարարը։