11.09.2026
«Ֆրեսկո» փառատոնի շրջանակում կկայանան Ռուբեն Հախվերդյանի և Ջիվան Գասպարյանի համերգները
prev Նախորդ նորություն

Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ:


Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, օգոստոսի 27-ին կալանավորումը համարեց հիմնավորված՝ մերժելով Խաչատրյանի փաստաբանների միջնորդությունը: Դատական ակտը կարող է բողոքարկվել վերաքննիչ քրեական դատարան՝ 10 օրվա ընթացքում։


Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը դատարանի որոշումն ակնհայտ ապօրինի որակեց, այն  կբողոքարկվի։


VERELQ-ը հիշեցնում է, որ Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1ին-մասով (պաշտոնեական կեղծիք):


Գագիկ Խաչատրյանն արդեն շուրջ մեկ տարի է, ինչ կալանքի տակ է։


 

Արտակարգ դրությունը Հայաստանում այլևս չի երկարաձգվի
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ