23.11.2024
Մեր պարտքն է հիշել Սևրի պայմանագիրը, գիտակցել և պահպանել նրա խորհուրդը. վարչապետ
prev Նախորդ նորություն

Ալրաղացի Լյովիկը կալանավորվել է

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ օգոստոսի 10-ին, բավարարել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին (Ալրաղացի Լյովիկ - VERELQ) կալանավորելու միջնորդությունը:


Այս մասին հայտնում են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։


VERELQ-ը հիշեցնում է, որ Լևոն Սարգսյանը ձերբակալվել էր Ռուսաստանում անցյալ տարվա նոյեմբերին։ Այս տարվա օգոստոսի 6-ին նա արտահանձնվել է Հայաստան։ Սարգսյանն անցնում է 11 տարի առաջ մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով:


Նշենք, որ Արմեն Ավետիսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքի առթիվ: