4.06.2025
Ալրաղացի Լյովիկը կալանավորվել է
prev Նախորդ նորություն

Վլադիմիր Գասպարյանի և «Ազատության» լրագրողների միջև միջադեպի առթիվ հարուցվել է քրգործ

Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի և "Ազատություն" ռադիոկայանի լրագրողների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը):


Այս մասին տեղեկությունը հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։


Օգոստոսի 8-ին" Ազատություն" ռադիոկայանը տեղեկացրել էր, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոչընդոտել է Սավան լճի ափին գտնվող ապօրինի մասնավոր տների եւ այլ շինությունների մասին ռեպորտաժ պատրաստած իրենց լրագրողների աշխատանքը:


Գասպարյանը մեքենան ուղղել է լրագրողների վրա՝ սպառնալով վրաերթի ենթարկել և ֆիզիկապես ոչնչացնել նրանց՝ "գնդակահարել", "սպանել", ինչպես նաև հայհոյելով պահանջել ցույց չտալ իր առանձնատունը ։


Ավելի ուշ փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնեց, որ Վլադիմիր Գասպարյանի անունից պատրաստվում է հայց ներկայացնել դատարան ՝ կապված "Ազատության" աշխատակիցների գործողությունների հետ:

Ալեքս Հոլդինգը տուգանվել է՝ շաքարավազի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար. ՏՄՊՊՀ
Հաջորդ նորություն next
 «Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով
29.05.2025
«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով