22.11.2024
Առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսությունը կրճատվել է 4.7 տոկոսով
prev Նախորդ նորություն

Թուրքիան ուղղակի մասնակցություն չի ունենա Հայաստանի դեմ հակամարտությանը. Մակունց

Հստակ գնահատելով սեփական զինված ուժերի անկարողությունը՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է այդ հակամարտությունում Թուրքիայի առավելագույն ներգրավվածության համար։ Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կառավարող "Իմ քայլը" դաշինքի խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։


«Ես կարծում եմ, որ Թուրքիան չի գնա այդ քայլին և ոչ մի ձևով չի դառնա հակամարտության կողմ», - հայտարարել է Մակունցը, որի խոսքով, եթե Թուրքիան դառնա հակամարտության կողմ, հատկապես Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի պայմաններում, Անկարայի այդ գործողությունները կդիտարկվեն միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության համատեքստում:


Թուրքիայի ներգրավվածության հիմնական շարժառիթները հիմնվում են ադրբեջանական կողմի ստահոդ հայտարարությունների վրա, թե հայկական կողմը փորձում է հարվածել գազային և նավթային ենթակառուցվածքներին։ «Սակայն Թուրքիան առանց այդ էլ հակամարտության կողմ է մի քանի տարածաշրջաններում, ուստի ես չեմ կարծում, որ այս փուլում թուրքական կողմի նման ներգրավումը հնարավոր է», - ընդգծել է պատգամավորը: