22.12.2024
Գրանցվել է կորոնավիրուսով վարակման 451 նոր դեպք, 490 առողջացում և 4 մահ
prev Նախորդ նորություն

Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 4 մարդ

Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 4 մարդ:


Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 89 (տղամարդ), 90 (կին), 65 (կին) և 88 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 218 է:


Այսպիսով, հուլիսի 24-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 692 է: