23.12.2024
Առինջ համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել
prev Նախորդ նորություն

Գրանցվել է կորոնավիրուսով վարակման 451 նոր դեպք, 490 առողջացում և 4 մահ

Հայաստանում հուլիսի 24-ին, ժամը՝ 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 451 նոր դեպք, 490 առողջացում և 4 մահ: Բացասական թեստերի քանակը 1484 է: Դրական է ախտորոշվել տեստավորվածների 23 տոկոսը:


Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.


Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 36613
Առողջացածներ - 25734
Փաստացի բուժվողներ -9969
Ընդհանուր թեստեր - 153814
Մահվան ելքեր - 692
Մահվան ելքեր այլ պատճառով – 218