23.11.2024
Արգելվել է Ուկրաինայից 20 տոն հավի մսի մուտքը Հայաստան
prev Նախորդ նորություն

Թրանսփարենսի Ինթերնեյշնլ. Հայաստանի բյուջեն պետական գնումների գծով մսխվում է

Հայաստանի պետական գնումների համակարգը տնտեսության գրեթե հայելային արտացոլանքն է: Մենաշնորհների, բիզնեսի և քաղաքականության սերտաճման, կոռուպցիայի ազդեցությունը բավականին արտահայտիչ զգացվում է պետական գնումների համակարգում: Մեկ անձից և շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումները, որտեղ առկա են մեծ կոռուպցիոն ռիրսկեր, այդ պատկերի արտացոլանքն է: Այս մասին «Մեդիա կենտրոնում» մարտի 23-ին կայացած «Պետական գնումների զարգացման միտումները 2015-ին» թեմայով մամլո ասուլիսին հայտարարեց Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

Արդեն 9-րդ տարի է Թրանսփարենսի Ինթերնեյշնլն իրականացնում է պետական գնումների համակարգի մոնիտորինգ, և հիմնական խնդիրը՝ մեկ անձից գնումների բարձր տեսակարար կշիռը, մնում է գրեթե անփոփոխ: Անցած տարվա 9 ամսվա տվայլենրով՝ 170 մլրդ դրամի պետական կառավարման մարմինների (քաղաքային համայնքները չեն մտնում) գումների ծավալում մեկ անձից կատարած գնումները գումարային առումով կազմել են շուրջ 45%: Նույն ժամանակահատվածում, քանակական տվյալներով (ըստ գործարքների թվի) մեկ անձից կատարված գնումների ծավալը ընդհանուր համակարգում կազմել է 69%: Պետական կառավարման մարմինները շրջանակային համաձայանգրերով կատարավել է շուրջ 74 մլրդ դրամի գնումներ, որը գումարային ծավալով կազմում է ընդհանուր գնումների 45%-ը:

Մեկ անձից գնումների գործարքների քանակական տվյալներով Հայաստանը, ըստ Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի պետական գնումների քաղաքականության գծով փորձագետ Արտակ Մանուկյանի, բավականին մոտ է Բելառուսին և Ռուսաստանին, այդ երկրներում համապատասխանաբար 65% և 51% է: «Սակայն այստեղ կա մեծ բայց, եթե ՌԴ-ում ու Բելառուսում կա մեծ պետական սեփականություն, և այն ինչ-որ մի կերպ բացատրում է այդ թվի մեծութունը, ապա Հայաստանում նման խնդիր չկա: Ուղղակի իրաիճակը Հայաստանում պայմանավորված է շուկայի կենտրոնացվածությամբ և կոռուպցիոն ռիսկերով», - հավելեց նա՝ տեղեկացնելով, որ, ըստ Համաշխարհային բանկի տվյալների, մեկ անձից կատարավող գնումների գործարքների քանակն ամբողջ գնումների ծավալում չպետք է անցնի 10%-ը:

Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը պետական գնումների ոլորտի իր ուսումնասիրություններում կենտրոնացել է այդ գործընթացի 3 բաղադրիչների վրա՝ մեկ անձից գնումներ, շրջանակային համաձայնագիր և բողոքարկման համակարգ: «Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ այդ բաղադրիչներում լուրջ են կոռուպցիոն ռիսկերը»,- ասաց Վարուժան Հոկտանյանը: Նա նաև տեղեկացրեց, որ կազմակերպությունն առաջին անգամ հրապարակել է «Գնումների տեղեկագիր»:

Պետական գնումների գործընթացում, նշում է Արտակ Մանուկյանը, կա շուրջ մեկ միլիարդ դոլարի, ավելի կոնկրետ՝ 962 միլիոն դոլարի ծավալ: «Մեկ անձից կատարվող գնումների ինտեսիվությունը հատկապես մեծանում է, երբ մոտենում է չորրորդ եռամսյակը: Երբ տարի մոտենում է ավարտին: Բան այն է, որ պետական գնումներում կա հետևյալ տրամաբանությունը: Երբ դու պետության տրամադրած միջոցները չես ծախսում և դրա ժամանակը մոտենում է, այդ գումարները հետ են գնալու պետական բյուջե, և պատվիրատուները ձգտում են թեկուզ ինչ-որ մի բան գնել, թեկուզ դա պարունակում է կոռուպցիոն ռիսկեր», - ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ հենց այդ ժամանակահատվածում կատարվում են մեծ թվով գնումներ մեկ անձից, որը բացատրվում է ժամանակի սղությամբ և գնումների անհետաձգելությամբ ու հրատապությամբ:

Այնուհետևը փորձագետը օրինակների վրա ներկայացրեց ռիսկային գործորքները և կոնկրետ իրերի ձեռքբերման համար հատկացված գումարները:

«Օրինակ՝ անցյալ տարի ՀՀ ոստիկանությունը ձեռք է բերել 45 ալկոտեստեր, որոնց մեկ հատի գինը, ըստ պայմանագրի կազմել է 1միլիոն 98 հազար դրամ: Հատկանշական է, որ այդ ալկոտեստերի մատակարար «Լեգիոն 9» ՍՊԸ-ն ստեղծվել է 2015 մարտին ու եղել է միակ հայտ ներկայացնող ընկերությունը: Այն նաև գրանցվել է որպես շրջանակային համաձայնագրով կանաչապատման աշխատանք մատուցող: Այսինքն՝ մի հատ ունիվերսալ ընկերության հետ մենք գործ ունենք: Սա խոսում է առնվազն միջնորդավորված գնումների մասին: Քանի որ գրված է ալկոտեստեր ու նման գին, գուցե այն ոստկուց է: Եթե ոսկուց է, շատ հնարավոր է արժեքը 1 միլիոն 98 հազար դրամ կազմի, տեխնիկական բնութագիր չկա: Ես փորձեցի ուսումնասիրել, եւ պարզեցի, որ Ռուսաստանում մեկ հատ ալկոտեստերի գինը 4 հազարից մինչեւ 8 հազար ռուբլու սահմաններում է, մոտ 40 հազար դրամ», - ասաց Մանուկյանը:

Ասուլիսի քվարտին բանախոսները նշեցին, որ պետական գնումների համակարգի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առկա է բյուջեի միջոցների մսխման մեծ վտանգ: «Մեկ անձից կատարվող գնումներում առկա են կոռուպցիոն ռիսկեր, որը կարող է հանգեցնել բյուջեի միջոցների մսխման: Իսկ սա կոռուպցիայի ամենասարսափելի տեսական է», - եզրափակեց Վարուժան Հոկտանյանը: