23.11.2024
Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի քննությունը հետաձգվեց
prev Նախորդ նորություն

Վերացնել մենաշնորհը, խթանել մրցակցությունը. ՀՀ-ն նավթամթերք է ներկրելու Ղազախստանից

Հայաստանը նավթամթերք կներկրի Ղազախստանից՝ այդ կերպ ցանկանալով վերացնել մենաշնորհային երևույթները և խթանել մրցակցությունը բենզինի ու դիզվառելիքի ներքին շուկայում:


Կառավարության հուլիսի 2 նիստում հավանության արժանացավ «ՀՀ ու Ղազախստանի կառավարությունների միջև Հայաստան նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի նախագիծը:


Համաձայանգրի մասին կառավարության կայքէջում հրապարակված տեղեկանքում նշված է. «Համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի և Ղազախստանի միջև նավթամթերքների առաքման ոլորտում համագործակցության հետաքրքրվածությամբ: «Համաձայնագրով նախապես համաձայնեցված անվանացանկով և չափաքանակներով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27 խմբում դասակարգվող ապրանքների (այսուհետ` Ապրանքներ) Ղազախստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն առաքումը ազատվում է մաքսատուրքի գանձումից:


Համաձայնագրով կողմերի իրավասու մարմինները՝ մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը կազմում են հաջորդ տարվա Հայաստանի Հանրապետությունում Ապրանքների ներքին սպառման արտադրության, ներմուծման և արտահանման հաշվեկշիռը ՀՀ տարածքում, իսկ միջգերատեսչական արձանագրության կնքմամբ հաստատում են Ղազախստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն առաքվող Ապրանքների ցանկը:


Համաձայնագրի ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը, առևտրատնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը»:


Համաձայանգրի ստորագրումը, ինչպես նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, հնարավորություն է տրվելու ղազախական վառելիքը բարելավված պայմաններով ներկրել Հայաստան, որը ենթադրում է ՀՀ վառելիքի շուկայում մրցակցության ուժեղացում: «Ուստի սա շատ կարևոր համաձայնագրի է և ազդելու է ՀՀ-ում զինի շուկայի վրա, որի շուրջ մեկ ու կես տարի բանակցություններ են վարվել», - տեղեկացրեց նա:


Նավթամթերքի շուկայում մենաշնորհային երևույթների վերացման առումով համաձայանգիրի վարվերացումը կարևորեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «2018 թվականից հետո նավթամթերքի շուկայում մենաշնորհային երևույթները մեղմացել, բայց չեն վերացել», - ասաց նա՝ հավելելով, որ շատ անելիքներ ունեն այդ ուղղությամբ:


Այժմ Հայաստանը նավթամթերք է մատակարարում հիմնականում ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը, որից գնում են այլ տեղական ընկերություններ և վերավաճառում այն ներքի շուկայում: