23.11.2024
Մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառումը
prev Նախորդ նորություն

ԲՀԿ-ն դիմում է ՍԴ, «Իմ քայլը» փոխում է դատավորների կազմը. Ալեն Սիմոնյանի պատասխանը

Կառավարող «Իմ քայլը» դաշինքը դեմ չէ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնություններին՝ ստեղծել կորոնավիրուսի կանխարգելման, հետեւանքների վերացման աշխատանքների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով և դիմել ՍԴ՝ վիճարկելու արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման հետ կապված որոշման իրավաչափությունը:


«Ես գերազանց եմ գնահատում ԲՀԿ-ի այդ երկու նախաձեռնությունները», - լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ քննիչ հանձնաժողով ստեղծելու դեպքում կկարողանան քննել նաև այն լուրերը, որոնք տարածում են ԲՀԿ-ին մերձ խմբերը, որ «իբր կորոնավիրուսը գոյություն չունի, որ դիմակ կրել ընդհանրապես պետք չի»: Նա հիշեցրեց, որ կան պատգամավորներ նույնիս, որ դիմակ չեն կրում:


«Մենք պետք է ուսումնասիրենք ու հասկանանք, թե արդյոք դա միտումնավոր է արվում, ՀՀ անվտանգությանը վնաս պատճառելու եւ այս իրավիճակը քաղաքական նպատակներով օգտագործելու համար, թե դրանք պարզապես ասեկոսներ են»,-ասաց Ալեն Սիմոնյանը:


ԲՀԿ-ի՝ Սահմնադրական դատարան դիմելու նախաջեռնության վերաբերյալ Ալեն Սիմոնյանը նշեց, որ պետք է հստակություն մտնի այս հարցում: «Այդ ուժերը բազմիցս նշել են, որ դեմ իրենք դեմ են քվեարկել Հրայր Թովմասյանի թեկնածությանը, խնդիրներ են տեսնում ՍԴ-ում և հիմա, բայց հիմա որոշել են դիմել այդ նույն Հրայր Թովմասյանին, որ նա լուծում տա», - ասաց նա՝ հավելելով, որ այդ կերպ «կոորդինատների ճշտման փուլը ավարտին կհասցվի»:


Նա նաև հավելեց, որ ՍԴ-ի հետ կապված հարցն իրենք մինչև այդ կարող է լուծած լինեն և սվատհ չէ, որ հայց Սահմանադրական դատարանի դատավորների այս կազմը կքննի: «Ես դրա հետ կապված կասկածներ ունեմ»,-հայտարարեց Սիմոնյանը:


«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտնել է, որ ԲՀԿ-ն այսօր երկու նախաձեռնությամբ է հանդես գալու, առաջինը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքների կազմակերպման հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումն է, իսկ երկրորդ՝ դիմելու են Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման հետ կապված որոշման իրավաչափությունը։


Իվետա Տոնոյանը նշել է, որ այս առումով դիմելու են «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը՝ միանալու իրենց, որպեսզի անհրաժեշտ ստորագրությունների քանակը ապահովեն։ «Մենք որևէ ակցիա չենք կազմակերպել, հավաքվելու կոչով կամ հայտարարությամբ չենք դիմել մարդկանց, քանի որ ազգաբնակչության առողջությունը ամենակարևորն է, մարդիկ ինքնաբուխ են եկել»,- ասաց նա։