23.11.2024
Դեմկուսի առաջնորդ. Հայաստանը կախված չէ Ռուսաստանից, այլ Մոսկվայի հետ սերտ համագործակցություն է զարգացնում
prev Նախորդ նորություն

Երևանը և Մոսկվան ողջունում են իրանական միջուկային ծրագրի շուրջ կոնսենսուսը

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ը ողջունում են Թեհրանի և միջազգային միջնորդների վեցնյակի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները: Համապատասխան հայտարարություններով հանդես են եկել երկու կառույցները:

«Դիտարկում ենք գտնված որոշումը միջազգային հարաբերությունների իրավական համակարգի ամրապնդման տեսանկյունից, որպես վառ ապացույց այն բանի, որ քաղաքական-դիվանագիտական ջանքերի շնորհիվ հնարավոր է լուծել ամենադժվարին խնդիրները և ճգնաժամային իրավիճակները», - նշվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

ԱԳՆ-ը նշել է, որ «կասկած չի հարուցում իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների դրական ազդեցությունը Մերձավոր Արևելքում անվտանգության հետ կապված ընդհանուր իրավիճակի վրա, այդ թվում այն բանի շնորհիվ, որ Իրանը կկարողանա ավելի ակտիվ մասնակցություն ունենալ տարածաշրջանում առկա մի շարք խնդիրների և հակամարտությունների լուծմանը»:

Նշվում է, որ Իրանի շուրջ համաձայնագրում «զետեղված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձևակերպած սկզբունքը՝ Իրանին իրավունք է վերապահվում իրականացնել խաղաղ միջուկային ծրագիր, այդ թվում ուրանի հարստացման ուղղությամբ, այդ ծրագիրը միջազգային վերահսկողության տակ դնելու պայմանով և Իրանի նկատմամբ գործող բոլոր պատժամիջոցները չեղյալ են համարվելու»:

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանը ողջունում է Իրանի և միջազգային միջնորդների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Եվրոպական միության երկարատև կառուցողական ջանքերի արդյունքում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված շրջանակային պայմանավորվածությունը, ինչը հնարավորություն է ընձեռում հասնել համապարփակ կարգավորման: Դա կնպաստի տարածաշրջանում կայունության և համագործակցության ամրապնդմանը։ Իրանի միջուկային խնդրի հանգուցալուծման գործընթացում այս լուրջ առաջընթացը վկայում է, որ անգամ ամենաբարդ խնդիրները հնարավոր է կարգավորել բանակցությունների միջոցով։

Ինչպես մինչ այդ հայտնել էր Verelq.am-ը, Լոզանում բանակցությունների միջոցով կողմերը պայմանավորվել են, որ Իրանի ուրանի հարստացման հզորությունների 2/3-րդը կդադարի գործել 10 տարվա ընթացքում: Նշում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:Թեհրանը ըստ համաձայնագրի, ուրանի հարստացման ցենտրիֆուգների թիվը կկրճատի 19.000 –ից հասցնելով 6.000-ի: Իրանը համաձայնվել է միավորել կամ երկրից դուրս հանել հարստացված ուրանի իր պաշարների մեծ մասը: Գերմանիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը հաստատել է, որ համաձայնագրի հիմնական կետերը արդեն համաձայնեցված են: Քանական համաձայնությունները պայմանական են և ըստ Reuters-ի վերջնական համաձայնությունները ձեռք կբերվեն հունիսի վերջին:

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, ՌԴ-ը և Չինաստանը, որոնք բանակցություններ էին վարում Իրանի հետ, հույս ունեն համաձայնագիրը թույլ չի տա քաղաքացիական ծրագրի տակ քողարկվելով ստեղծել ատոմային ռումբ: Դա վերջ կդնի միջազգային ճգնաժամին, որը շարունակվում է արդեն 12 տարի: