23.11.2024
«Միքայելյան» հիվանդանոցի մասնաշենքերից մեկը Covid կենտրոն կդառնա
prev Նախորդ նորություն

Լռեցնո՞ւմ են. իրավապահները Գագիկ Ծառուկյանի առանձնատանը խուզարկություն են իրականացնում

Այս րոպեներին իրավապահները խուզարկություն են իրականացնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը:


ԲՀԿ-ական պատգամավորների խոսքով՝ խուզարկությունն ապօրինի է, պատճառը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մարտունուց կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու ոմն Վազգենի և Ծառուկյանի միջև գումարային խնդիրներն են:


«Իրավապահները հոդաբաշխ նույնիսկ չկարողացան բացատրել իրենց խուզարկության պատճառը: Խուզարկություններ են կատարվել ԲՀԿ այլ անդամների բնակարաններում ևս: Այս ամենը քաղաքական ենթատեքստ ունի, ըստ էության՝ կրկնվում է 2015 թվականի սցենարը, երբ քաղաքական հայացքների պատճառով Հանրապետականի իշխանությունը փորձեց լռեցմել Ծառուկյանին»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը: 


ԲՀԿ-ական պատգամավորները իշխանությունների գործողությունների մասին տեղեկացրել են ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատներին ու միջազգային կառույցներին և պահանջում են արտասահմանյան կառույցների իրենց գնահատականը տան տեղի ունեցողին:


«Մենք չեն վախենում ռեպրեսիաներից և ձեռբակալություններից և նման մեթոդներով մեզ հնարավոր չէ լռեցնել»,- հայտարարեցին պատգամավորները:


Այս պահին Ծառուկյանի առանձնատան մոտ բազմամարդ հավաք է:


VERELQ-ը հիշեցնում է, որ մեկ շաբաթ առաջ Գագիկ Ծառուկյանը կոշտ հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ կառավարությունը 100 տոկոսով պետք է փոխվի: Այնուհետ ԲՀԿ-ականները նաև հստակ անուններ հնչեցրեցին, թե կոնկրետ ովքեր պետք է հեռանան՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի:


Ըստ լուրերի՝ Գագիկ Ծառուկյանն ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հանդիպել են: