23.11.2024
Լռեցնո՞ւմ են. իրավապահները Գագիկ Ծառուկյանի առանձնատանը խուզարկություն են իրականացնում
prev Նախորդ նորություն

Վերջում Գագիկ Ծառուկյանը կխոսի. Տոնոյան

Խուզարկությունն այս պահին ընթացքի մեջ է, ԱԱԾ աշխատակիցները առանձնատանն են: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:


Նա նաև չբացառեց, որ վերջում Գագիկ Ծառուկյանը կխոսի.


«Այս պահին բոլորս այստեղ ենք, սպասում ենք»,- հավելեց նա:


VERELQ-ը հիշեցնում է, որ իրավապահները առավոտվանից Գագիկ Ծառուկյանի Առինջում գտնվող առանձնատանն են, խուզարկություն են իրականացնում: ԲՀԿ-ականների գնահատմամբ այդ գործողություններն ապօրինի են, որոնց գնահատական պետք է տան նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններն ու միջազգային կառույցները: