23.11.2024
Վարչապետի մոտ քննարկվել են պարենային անվտանգության ապահովման հարցեր
prev Նախորդ նորություն

«Միքայելյան» հիվանդանոցի մասնաշենքերից մեկը Covid կենտրոն կդառնա

Առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատանքներ են իրականացվում «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մասնաշենքերից մեկը Covid կենտրոն դարձնելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։


«Պլանավորվում է մոտ 140 մահճակալային ֆոնդ, որից 40-ը վերակենդանացման բաժանմունքում։ Նախնական քննարկված ժամանակացույցի համաձայն աշխատանքները կավարտվեն 1,5-2 ամսվա ընթացքում։


Շինարարական աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով»- գրել է Դանիելյանը: