23.11.2024
Գեղարքունիքի մարզում Ադրբեջանի քաղաքացի է հայտնաբերվել. pastinfo
prev Նախորդ նորություն

Երբ է հնարավոր Հայաստանում վերացնել արտակարգ դրությունը. Փաշինյանն է պարզաբանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, թե երբ է հնարավոր Հայաստանում վերացնել արտակարգ դրությունը:


«Երբ վարակի տարածման համաթիվը կնվազի 1-ից (ներկայում այն 1.38 է), պետությունը կմտածի արտակարգ դրությունից հրաժարվելու մասին»,- ելույթ ունենալով ԱԺ հատուկ նիստում ասաց նա:


Դրան հասնելու մի քանի տարբերակ կա, որոնք էլ ներկայացրեց վարչապետը: Ընդ որում առաջին տարբերակը պատվաստանյութի հայտնաբերման հետ է կապված, որից հետո Հայաստանն այն կներմուծի ու կսկսի զանգվածային պատվաստման գործընթաց:


«Երկրորդ. մենք արձանագրել ենք, որ մեր հակամահաճարակային կանոնների պահպանումը բերում է թվերի շարունակական նվազման: Օրինակ, եթե մենք այսօրվա վիճակով երկու շաբաթ անընդմեջ տեսնենք թվերի նվազում, մեր թվերը հասնեն 150-ի, 100-ի և դրանից ներքև, կարող ենք ոչ թե արձանագրել, որ այս պահին վերացնենք արտակարգ դրությունը, այլև իմանանք, որ այլևս շարունակելու անհրաժեշտություն չկա»,-ասաց նա:


Այսպիսով, հավելեց վարչապետը,  երբ վարակի տարածման համաթիվը կնվազի 1-ից ներքև, այդ ժամանակ էլ լրջորեն կմտածենք արտակարգ դրությունից հրաժարվելու մասին: