24.11.2024
Ռուբեն Մելիքյանի ձերբակալմանն արձագանքել է ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը
prev Նախորդ նորություն

Գեղարքունիքի մարզում Ադրբեջանի քաղաքացի է հայտնաբերվել. pastinfo

Գեղարքունիքի մարզի Արեգունի համայնքում այսօր Ադրբեջանի քաղաքացի է հայտնաբերվել։


«Փաստինֆո»-ի հետ զրույցում Արեգունիի գյուղապետ Սոս Հովհաննիսյանն ասել է, որ Ադրբեջանի քաղաքացուն առաջինը տեսել է Դարանակ և Արեգունի գյուղերի միջև գտնվող ճամբարի պահակը. «Իր ոտքով եկել է, գյուղի արանքում ճամբար կա, այդտեղի պահակն է տեսել ու ներկայացրել մեզ։ Պահակն ասում է, որ շները հաչացին, ինքն էլ դուրս է եկել՝ տեսնի ով է։ Մանրազնին ստուգել է նրան, քաղաքացիական հագուստով է եղել»,- պատմել է գյուղապետը։


Ըստ աղբյուրի՝  Ադրբեջանի քաղաքացին մանկատան սան է:  


Այս պահին նրան հարցաքննում են գյուղապետարանում։ Ներկա են նաև ԱԱԾ աշխատակիցները։