Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան այսօրվա նիստի ժամանակ, անդրադառնալով ՀՀ ԱԱԾ տնօրենի, ՀՀ ԳՇ պետի եւ ՀՀ ոստիկանապետի պաշտոնանկություններին, հայտարարել է, որ բարձրաստիճան պաշտոնյաների գործողությունները չպիտի հակասեն վարչապետի ուղերձներին:
Նա շնորհակալություն է հայտնել Արման Սարգսյանին և Էդուարդ Մարտիրոսյանին ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի շատոնում այս ընթացքում կատարած աշխատանքի եւ ներդրած ջանքի համար։ Վարչապետն ասել է, որ նրանք կլքեն իրենց պաշտոնը, սակայն չի կարծում, որ սպառել են ՀՀ-ին, ժողովրդին, պետությանը ծառայելու պոտենցիալը սպառել են։
«Եթե նրանք այս թեմայի վերաբերյալ հետաքրքրություն եւ պատրաստակամություն ունենան, իհարկե, մենք այդ հարցը կքննարկենք»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ առաջին հերթին հենց բարձրաստիճան պաշտոնյաներն են, որ պետք է իրենց օրինակով ցույց տան հակահամաճարակային կանոնների պահպանման կարեւորությունը:
«Ցավոք սրտի, մենք հանդիպում ենք դեպքերի, որ այդպես տեղի չի ունենում», - նկատել է վարչապետն ու հավելել. «Չի կարող լինել մի այնպիսի իրավիճակ»: «Չի կարող նման վիճակ, երբ պետական բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունները, եթե նույնիսկ դրանք դե յուրե առնչությունների խնդիր ունեն եւ դրանք հակասեն վարչապետի տված հրապարակային ուղերձներին», - ասել է նա։
Վարչապետը ևս մեկ անգամ կրկնել է. «Չի կարող լինել ուղղակի այնպիսի իրավիճակ, որ պետական բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունները հակասեն վարչապետի ասածի տեքստին եւ կոնտեքստին եւ դրան չհետեւի կոկրետ գործողություն։ Դա դուրս է մարդկային, անձնական հարաբերություններից»։
Նա հիշեցրել է, որ այս թեմայով եղել է խոսակցություն և իրեն թվացել է, որ իմ ուղերձը բավարար չափով լուրջ է եւ այդ լրջությունը պետք է գնահատել։ «Իմ ասածի մեջ որեւէ բան չի փոխվել եւ չի փոխվելու», - ասել է նա։
Փաշինյանը չի հստակեցրել, թե որ պաշտոնյայի գործողություններն են հակասել վարչապետի տված հրապարակային ուղերձներին: Հատկանշական է, որ վարչատեն իր խոսքում չի նշում մեկ այլ պաշտոնանկ արված պաշտոնյայի՝ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի անունը:
VERELQ-ը հիշեցնում է, որ երեկ տեղի էր ունեցել Արտակ Դավթյանի որդու բազմամարդ հարսանիքը՝ չնայած պարետի որոշմամբ սահմանված արգելքին։ Հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել Բագրեւանդի առանձնատանը, որին մասնակցել են մի շարք պաշտոնյաներ։
Դավթյանն այսօր չի հերքել հարսանյաց հանդեսի փաստը՝ նշելով, թե բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք: «Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ և իմ ընտանիքի անձնական տարածք և փորձ չանել ինձ ներառել քաղաքական խաղերի մեջ»,- իր պարզաբանման մեջ նշել էր Դավթյանը: