1.06.2025
Հեռացեք արժանապատվորեն. Անի Սամոսնյանը՝ նախարարին
prev Նախորդ նորություն

Օրվա հրաժարականները. Արտակ Դավթյանն ու Էդուարդ Մարտիրոսյանը հեռանո՞ւմ են

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ազատման դիմում է ներկայացրել։


VERELQ-ը հիշեցնում է, որ երեկ տեղի էր ունեցել Դավթյանի որդու բազմամարդ հարսանիքը՝ չնայած պարետի որոշմամբ սահմանված արգելքին։ Հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել Բագրեւանդի առանձնատանը, որին մասնակցել են մի շարք պաշտոնյաներ։


Դավթյանն այսօր չի հերքել հարսանյաց հանդեսի փաստը՝ նշելով, թե բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք: «Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ և իմ ընտանիքի անձնական տարածք և փորձ չանել ինձ ներառել քաղաքական խաղերի մեջ»,- իր պարզաբանման մեջ նշել էր Դավթյանը:


Ի դեպ, ArmDaily.am-ի տեղեկություններով էլ՝ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն է հեռանում պաշտոնից։ Ըստ աղբյուրի՝ նա աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, այսօր՝ ժամը 14.00-ին, ժողով է հրավիրել, որի ժամանակ կհայտարարի այդ մասին, ինչպես նաեւ հրաժեշտ կտա գործընկերներին։


 


 


 


 

Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքի անդամներն ապաքինվել են
Հաջորդ նորություն next
 «Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով
29.05.2025
«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով