23.11.2024
Կանգ առ, Նիկոլ. Վանեցյան
prev Նախորդ նորություն

Վարչապետը միջնորդել է նախագահին պաշտոնանկ անել Էդուարդ Մարտիրոսյանին և Արտակ Դավթյանին

Նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից առաջարկություններ է ստացել՝ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և ԳՇ պետ Արտակ Դավթյանին պաշտոնանկ անելու համար։


Այդ մասին հայտնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից՝ փաստացի հաստատելով այսօր առավոտից մամուլում՝ այդ երկու պաշտոնյաների մոտալւտ պաշտոնանկության մասին շրջանառվող լուրերը: 


VERELQ-ը հիշեցնում է, որ երեկ տեղի էր ունեցել Դավթյանի որդու բազմամարդ հարսանիքը՝ չնայած պարետի որոշմամբ սահմանված արգելքին։ Հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել Բագրեւանդի առանձնատանը, որին մասնակցել են մի շարք պաշտոնյաներ։


Դավթյանն այսօր չի հերքել հարսանյաց հանդեսի փաստը՝ նշելով, թե բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք: «Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ և իմ ընտանիքի անձնական տարածք և փորձ չանել ինձ ներառել քաղաքական խաղերի մեջ»,- իր պարզաբանման մեջ նշել էր Դավթյանը:


ԱԱԾ պետի պաշտոնից Էդուարդ Մարտիրոսյանի պաշտոնանկության մասին դեռ մի քանի շաբաթ առաջ էր խոսվում՝ կապելով դա իր տեղակալ Արգիշտի Քյարամյանի հետ աշխատանքային հարաբերությունների հետ: Վերջինս սակայն օրեր առաջ հերքեց այդ լուրերը:


«Չի եղել, բայց ինքը պրոֆեսիոնալ է, երկար տարիներ աշխատել է դատախազությունում, ղեկավարել է Պետական վերահսկողական ծառայությունը և որևէ խնդիր չկա»,- ասաց Մարտիրոսյանը:


Անդրադառնալով իր հրաժարականի մասին լուրերին՝ ԱԱԾ տնօրենը նշեց, որ, եթե իր ազատման դիմումը լիներ, նա Ազգային ժողովում չէր գտնվի: ԱԱԾ տնօրենն այդ ժամանակ ԱԺ-ում է բյուջետային քնարկումներին մասնակցելու համար:


Մայիսի 5-ին Արգիշտի Քյարամյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։ Մինչ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվելը Արգիշտի Քյարամյանը վարչապետի որոշմամբ ազատվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից, իսկ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում նա նշանակվել էր մայիսի 4-ին՝ ազատվելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից։