22.11.2024
Կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգին մոտակա օրերին կմիանան մարզային ԲԿ-ներ. վարչապետ
prev Նախորդ նորություն

Եթե որևէ խախտում եմ արել՝ կկրեմ պատասխանատվություն. ԳՇ պետը՝ որդու հարսանիքի մասին

Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի տեղեկատվական բաժնի ղեկավար, գնդապետ Սամվել Ասատրյանը հրապարակել է ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի պարզաբանումը լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության մասին՝ կապված իր որդու հարսանյաց արարողության հետ:


«Օրենքի առաջ բոլորն են հավասար, և եթե ես որևէ խախտում եմ արել, կկրեմ դրանից բխող պատասխանատվությունը: Իհարկե, ըստ իս, խախտում չի եղել, բայց թող դա պարզեն համապատասխան մարմինները:

Պարզապես ուզում եմ հիշեցնել՝ բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք: Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ և իմ ընտանիքի անձնական տարածք և փորձ չանել ինձ ներառել քաղաքական խաղերի մեջ»,- ասված է Արտակ Դավթյանի պարզաբանման մեջ:


Նախօրեին մամուլը գրել էր, որ չնյած պարետի որոշմանը՝ Արտակ Դավթյանը բազմամարդ հարսանեկան արարողություն է կազմակերպել որդու ամուսնության կապակցությամբ:


Factor.am-ը նաև հայտնել էր, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքի հետ կապված տեսանյութի հրապարակումից հետո ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ գնացել է Դավթյանի՝ Բագրևանդում գտնվող առանձնատուն, որտեղ անցկացվում էր հարսանիքը։


Պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը սակայն հերքել է այդ լուրը՝ նշելով, որ Ավինյանը չի գնացել ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի առանձնատուն: «Հարցը կուսումնասիրվի, և եթե արտակարգ դրության ռեժիմի որևէ խախտում արձանագրվի, ապա խախտողները պատասխանատվություն կկրեն»,- նշել է Հունանյանը։