23.11.2024
Եթե որևէ խախտում եմ արել՝ կկրեմ պատասխանատվություն. ԳՇ պետը՝ որդու հարսանիքի մասին
prev Նախորդ նորություն

Արցախի մուտքը միայն կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում. նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ այսուհետ Արցախի Հանրապետություն մուտքը կարող է լինել միայն կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում: Ընդ որում, սահմանին կգործեն շարժական լաբորատորիաներ, որ անհրաժեշտության դեպքում հենց տեղում կատարեն rapid-թեստեր: 


«Ընդհանուր առմամբ Արցախ մուտք ու ելքը պետք է հասցվի մինիմումի, մինչև Հայաստանում չնվազեն հիվանդացության ցուցանիշները»,- Facebook-ի եթերում ասաց Արայիկ Հարությունյանը:


Բացի այս, Հարությունյանը նշեց, որ, հաշվի առնելով Հայաստանի փորձը, Արցախում այսուհետ ևս պարտադիր կդառնա դիմակ կրելու պահանջը, ինչպես նաև հուղարկավորության հետ կապված սահմանափակումներ կգործեն.


«Փորձը ցույց է տալիս, որ վարակի տարածման ամենավտանգավոր աղբյուրը հենց թաղման արարողություններն են: Մենք պետք է խստացնենք ստեղծված իրավիճակում դրանց կազմակերպման կանոնները, այլապես կունենանք ավելի մեծ թվով թաղումներ»,- հավելել է Արցախի նախագահը:


VERELQ-ը հիշեցնում է, որ ներկա դրությամբ ՀՀ-ից Արցախ սահմանը փակ է: