Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ, հայտնում է e-gov.am-ը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ:
Հովհաննիսյանը զբաղեցնում էր ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը։
Կրթություն
1990-2000թթ. - Հրաչյա Քոչարի անվան միջնակարգ դպրոց, Արմավիրի վարժարան
2000-2004թթ. - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ` բակալավրի աստիճան
2004-2006թթ. - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ` մագիստրոսի աստիճան
Աշխատանքային գործունեություն
07.2009-10.2010թթ. - ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արմավիրի տարածքային հարկային տեսչության առաջատար մասնագետ-իրավաբան, իրավաբանական և հարկադիր գանձումների խմբի առաջատար մասնագետ
10.2010-12.2013թթ. - ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության 1-ին բաժնի հետաքննիչ
12.2013-05.2014թթ. - ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հատուկ հանձնարարությունների բաժնի ավագ հարկային տեսուչ
05.2014-09.2014թթ. - ՀՀ Ֆինանսների նախարարության իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հատուկ հանձնարարությունների բաժնի ավագ հարկային տեսուչ
09.2014-03.2016թթ. - ՀՀ Ֆինանսների նախարարության քննչական վարչության թիվ 1 բաժնի քննիչ
03.2016-06.2017թթ. - ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության թիվ 1 բաժնի քննիչ
06.2017-08.2017թթ. - ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության թիվ 1 բաժնի հատկապես կարևորագույն գործերով քննիչ
08.2017-06.2018թթ. - ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության թիվ 2 բաժնի հատկապես կարևորագույն գործերով քննիչ-բաժնի պետի տեղակալ
06.2018-02.2019թթ. - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետ
02.2019- 07.2019թթ - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետ
01.07.2019թ.-ից ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Այլ տվյալներ
2012թ.-Փաստաբանների որոկավորման քննության մասնակից` ստացել է փաստաբանի արտոնագիր
ՈՒնի ՀՀ հարկային ծառայության գնդապետի հատուկ կոչում
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: