Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, աղետ է. Վանեցյան
Փաշինյանը պետք է հրաժարական տա, որովհետև այն, ինչ կատարվում է երկրում, աղետ է, որն օրեցօր ավելի ծանր հետևանքների է բերելու: Այս մասին Վանաձորում «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում ասել է կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա պնդել է, որ պետք է համախմբվել մի օրակարգի շուրջ և ձևավորել ազգային համաձայնության կառավարություն
«Մեր հայրենիքը գտնվում է ծայահեղ ծանր վիճակում։ Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը ցույց տվեց, որ իշխանությունները պատրաստ չեն իրականացնել արդյունավետ կառավարում։ Հակահամաճարակային միջոցառումները Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ տապալել է»,- շեշտել է նա։
Վանեցյանը նաև ասել է, որ այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, աղետ է.
«Այսօրվա իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ուղղակի անկարող են իրականացնել միջոցառումներ, որի արդյունքում մենք կարող ենք դուրս գալ այս իրավիճակից»,- հավելել է ԱԱԾ նախկին տնօրենը: