23.11.2024
Եկել է նաեւ ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման ժամանակը. վարչապետ (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

Հակուկ չվերթով Հայաստան են տեղափոխվել Հնդկաստանում գտնվող ՀՀ 23 քաղաքացիներ. ԱԳՆ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի լայնածավալ տարածման կանխարգելման գործում օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ իրականացվող գործողությունների շրջանակներում՝ ՀՀ ԱԳՆ, Հայաստանում Հնդկաստանի դեսպանության և Հնդկաստանում ՀՀ դեսպանության հետ համագործակցության արդյունքում, մայիսի 29-ին Հնդկաստանի կառավարության կողմից կոմերցիոն հիմունքներով կազմակերպվել է Դելի-Երևան հատուկ չվերթ:


Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, հատուկ չվերթով Հայաստան են տեղափոխվել Հնդկաստանում գտնվող Հայաստանի 23 քաղաքացիներ, իսկ Հայաստանից Հնդկաստան են տեղափոխվել Հայաստանում գտնվող 130 հնդիկ ուսանողներ:


«ՀՀ արտաքին գործերի նախարարությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում Հնդկաստանի գործընկերներին՝ ցուցաբերած աջակցության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:



Ավելի վաղ՝ ապրիլի 21-ին, ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը հայտնել էր, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավոված արտակարգ դրություն հայտարարելուց հետո Հայաստան է տեղափոխվել ավելի քան 22 հազար քաղաքացի: