18.04.2025
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Խորվաթիայի նախագահին՝ երկրի Պետականության օրվա առթիվ
prev Նախորդ նորություն

Եկել է նաեւ ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման ժամանակը. վարչապետ (տեսանյութ)

Եկել է նաեւ ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման եւ գույքահարկի նոր համակարգի ներդրման ժամանակը:


Այդ մասին կառավարությունում այսօր՝ մայիսի 30-ին, տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Պետություն-քաղաքացի հարաբերություններում իրականացվող փոփոխությունների նպատակը պետականության եւ նրա պոտենցիալի հզորացումն է:


Եկել է նաեւ ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման եւ գույքահարկի նոր համակարգի ներդրման ժամանակը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը՝ գրառման հետ տեղադրելով խորհրդակցության վերաբերյալ տեսանյութ:



Կառավարությունն օրեր առաջ հավանություն տվեց Հարկային օրենսգրքում գույքահարկի վերաբերյալ փոփոխությունների փաթեթը: Նոր փոփոխություններով առաջարկվում է գույքահարկը գանձել ոչ թե գույքի կադաստրային, այլ շուկայական գնից:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն անվանեց «շքեղության հարկի» տեսակ, որը, նրա խոսքով, կարող է նպաստել նաև քաղաքաշինական մշակույթի զարգացմանը:


 


 

Հակուկ չվերթով Հայաստան են տեղափոխվել Հնդկաստանում գտնվող ՀՀ 23 քաղաքացիներ. ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար