24.11.2024
Երևանում ներդրվում է ոստիկանության պարեկային ծառայություն. կծախսվի 4 մլրդ դրամ
prev Նախորդ նորություն

Հայաստանում շուրջ 450 մլն դոլարի կասեցված շինարարություն կա. Նիկոլ Փաշինյան

Մայիսի 27-ի նիստում կառավարությունը հավանություն տվեց «Վարչալկան դատավարության օրենսգրքում» փոփոխություն և լրացում կատարելու մասին և կից օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:


Նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը՝ նշելով, որ նախագծով սահմանվում է՝ դատական հայցի ներկայացման հիմքով ինքնաբերաբար չկասեցնել շինարարությունը: Մինչ օրս, շինարարությունն ինքնաբերաբար կասեցվում է, երբ դրա դեմ դատական հայց է ներկայացվում:


«Այս պահին Հայաստանում շուրջ 450 մլն դոլարի կասեցված շինարարություն կա: Նրա խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է հատկապես ճգնաժամային տարում կապիտալ շինարարության խթանման համար», - ասաց Փաշինյանը:


Նրա խոսքով, «թավշյա հեղափոխությունից» հետո շատ են իրեն դիմում այս կամ այն կասեցված շինարարության խնդիրների լուծման համար:


«Օգնելու միջոցը՝ ավանդական մեթոդը, հետևյալն է, պետք է զանգել, դատարանին ասել՝ հարցը լուծեք, թույլտվություն տվեք, ինչը չի համապատասխանում մեր պատկերացումներին և երկար քննարկումների արդյունքում հանգեցինք հետևյալ եզրակացության, որ հնարավորություն չտրվի անտեղի կասեցնել շինարարությունը»,- ասաց վարչապետը:


Նախագծով, վարչապետի խոսքով, ենթադվրում է ամեն առանձին դեպքով պետք է միջնորդություն ներկայացվի դատարան և դրա քննարկումից հետո, եթե այն կլինի հիմնավոր և համապատախանի նոր փոփոխություններին, շինարարությունը կկասեցվի, իսկ եթե ոչ, ապա շինարարությունը չի դադարեցվի դատավարության ընթացքում: