23.11.2024
Հայաստանում կորոնավիրուսով հիվանդներից 250-ը գտնվում են ծանր վիճակում. նախարար
prev Նախորդ նորություն

ԱԺ նիստին առանց դիմակի ներկայացող պատգամավորները դուրս կհրավիրվեն նիստերից. Միրզոյան

ԱԺ ամբիոնից հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր՝ մայիսի 26-ին, հայտարարեց, որ այն պատգամավորները, ովքեր ԱԺ նիստին կներկայանան առանց դիմակի, դուրս կհրավիրվեն նիստերից։ 


Միրզոյանն ասաց, որ ինքը որպես ԱԺ նախագահ նախազգուշացում է հայտարարելու, ապա դահլիճից դուրս է հրավիրելու մեկ օրով կամ անհրաժեշտության դեպքում 7 օրով այն պատգամավորներին, ովքեր չեն ունենա դիմակ։


Հայտարարությանն արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ ճշտելով արդյոք ամբողջ նիստին պետք է նստեն դիմակո՞վ։ Ի պատասխան Արարատ Միրզոյանն ասաց, որ ելնելով բոլորիս պատասխանատվությունից պետք է գնանք դրան։


«Մեծ հաշվով, այո, սոցիալական հեռավորությունը պահպանված է, բայց բարձրախոսը կարող է կրիչ լինել՝ հպվում ենք, շնչում ենք։ Սա բոլորիս համար է պետք»,- ասաց Արարատ Միրզոյանը։ ԱԺ նախագահը նշեց, որ ինքը եղել է իրավիճակում, երբ դիմակ չի կրել և սխալ է արել․ «Մտածել եմ, որ հանդիսավոր արարողություն է, դիմակ չկրեմ, բայց սխալ էր»։