19.04.2025
Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալության արարողությունը կլինի առանց լրագրողների
prev Նախորդ նորություն

ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանն ազատվել է պաշտոնից

Մամուլի հերթական հրապարակումները իրականություն դարձան. ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանն ազատվել է պաշտոնից:


ԱԱԾ լրատվության ծառայությունից հաստատել են լուրը՝ նշելով, որ Աղաջանյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն՝ մայիսի 13-ից:


VERELQ-ը հիշեցնում է, որ ԱԱԾ-ում ներքին դժգոհություններ են առաջացել այն բանից հետո, ինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՊՎԾ ղեկավարի արտականությունները կատարող Արգիշտի Քյարամյանը նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ։


Ըստ մեր աղբյուրների՝ սա վերջին ազատումը չէ Ազգային անվտանգության ծառայությունում, հրաժարականների շարքը կշարունակվի:


 

Ամբողջովին հանել ենք կարանտինը և դա բերել է նոր դեպքերի որոշակի աճի. վարչապետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար