19.04.2025
ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի երրրորդ՝ վերջին փուլն է. Լենա Նանուշյան
prev Նախորդ նորություն

Տղամարդը ձերբակալվել է 8-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողության համար. ՔԿ

2020թ. մայիսի 4-ին՝ ժամը 15։45-ին, քաղաքացին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2020թ. փետրվարի վերջին, կեսօրվա ժամերին, իր ամուսնու ընկերը Երևան քաղաքի Ավան, Մարշալ Խուդյակով փողոցի տներից մեկի ննջասենյակում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 2011թ. ծնված իր անչափահաս դստեր նկատմամբ։


ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են,  որ դեպքի առթիվ 2020թ. մայիսի 6-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում:


Երևան քաղաքի 62-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ վերոնշյալ հանցավոր արարքը կատարելու կասկածանքով:


Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:


Նախաքննությունը շարունակվում է:


 

Շինարարական բում է սպասվում. վարչապետը կոչ արեց ընկերություններին պատրաստվել դրան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար