19.04.2025
Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով մեղադրանք է առաջադրվել 24 անձի. ՔԿ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի երրրորդ՝ վերջին փուլն է. Լենա Նանուշյան

Հայաստանում այլևս չի վերահսկվում կորոնավիրուսի վարակի շրջանառությունը: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՆ փոխնախարար Լենա Նանուշյանը՝ հավելելով, որ այժմ ՀՀ-ում էպիդեմիայի երրրորդ՝ վերջին փուլն է, որ բնորոշվում է տարածվածությամբ:


«Եթե մենք առաջին օրերին որոշակի նախապատրաստական աշխատանքներ էինք իրականացնում, եւ Հայաստանը գտնվում էր առաջին փուլում, ուր կային միայն եզակի-բերովի դեպքեր: Ապա հետո անցանք կլաստերային փուլին, որը ենթադրում է որոշաի խմբերում՝ ընտանիքներում, արտադրամասերում, վարակի փոխանցում: Իսկ հիմա Հայաստանում էպիդեմիայի երրրորդ՝ վերջին փուլն է, որ բնորոշվում է տարածվածությամբ: Իրականացվում է համայնքային փոխանցում-տարածում», - ասաց Նանուշյանը:


Նրա խոսքով, եթե սկզբում հայտնաբերվում էր վարակի աղբյուրը՝ թե որտեղից է եկել՝ արտերկրից թե կոնտակտավոր անձից, ապա հիմա արդեն հնարավոր չի լինում հայտնաբերել վարակի աղբյուրը: «Համաճարակաբանական առումով՝ դա նշանակում է, որ հաճախ չհայտնաբերելով վարակի աղբյուրը, հնարավոր չի լինում բոլոր միջոցառումներն անցկացնել արդյունավետորեն՝ հայտնաբերելով եւ աղբյուրը, եւ մյուս կոնտակտավորներին»,- ասաց Նանուշյանը:


Լենա Նանուշյանը ասաց նաև, որ կատարվում են բոլոր միջոցառումները, որպեսզի վարակը կարողանան կանխել, այս պահին արհեստական շնչառական սարքին միացված թվով վեց պացիենտ կա:

Տղամարդը ձերբակալվել է 8-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողության համար. ՔԿ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար