23.11.2024
Ո՛չ, մտադիր չեմ. Կարեն Կարապետյանը քաղաքականությամբ չի զբաղվելու
prev Նախորդ նորություն

Փաշինյանի հետ ինչ-որ պայմանավորվել ենք՝ մեր ներքին պայմանավորվածությունն է. Կարապետյան

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ մայիսի 11-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում չցանկացավ հրապարակել այն, ինչ են պայմանավորվել Նիկոլ Փաշինյանի հետ 2018 թվականի ապրիլի 22-ին:


Լրագրողները փորձեցին պարզել նաեւ, թե 2018-ի ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանի հետ ի՞նչ է քննարկել մեկուսարանում (այդ ժամանակ ընդդիմության Փաշինյանը բերման էր ենթարկվել և գտնվում էր մեկուսարանում – խմբ.), արդյոք առաջարկե՞լ է միասին գնալ Հանրապետության հրապարակ, սակայն մերժում է ստացել: «Պարոն Փաշինյանի հետ ինչ-որ պայմանավորվել ենք՝ մեր ներքին պայմանավորվածությունն է»,- պատասխանեց Կարապետյանը:


Նիկոլ Փաշինյանն ու Կարեն Կարապետյանը մեկուսարանից դուրս գալիս, 2018 թ., ապրիլի 22


2018-ի ապրիլի 22-ին Կարապետյանը մեկուսարանում այցելել էր ձերբակալված Նիկոլ Փաշինյանին: Հետագայում Հանրային հեռուստաընկերության պատրաստած ֆիլմում Փաշինյանն այդ մասին ասել է, որ Կարապետյանը առաջարկում էր, որ «ինքը ինձ հետ գա Հանրապետության հրապարակ»։


«Այսինքն՝ գա հրապարակ եւ ինձ հետ բարձրանա հարթակ։ Ես ասում էի՝ բայց ո՞նց տենց, ո՞նց եք դա պատկերացնում։ Ասենք՝ էդ սցենարը գնաց, դու ո՞նց ես պատկերացնում՝ մարդիկ ի՞նչ կմտածեն հետո։ Մարդիկ կասեին, որ էս ամբողջ պատմությունը նրա համար էր, որ Սերժ Սարգսյանին․․․ այսինքն՝ ներիշխանական ինտրիգ էր, որ Սերժ Սարգսյանին փոխարինեն Կարեն Կարապետյանով», - նկատել էր Փաշինյանը։