23.11.2024
Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի նիստին հրավեր է ուղարկվել նաև Էդվարդ Նալբանդյանին
prev Նախորդ նորություն

Ո՛չ, մտադիր չեմ. Կարեն Կարապետյանը քաղաքականությամբ չի զբաղվելու

«Ո՛չ, քաղաքականությամբ չե՛մ զբաղվելու, նման մտադրություններ չունեմ», - ասաց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը՝ մայիսի 11-ին Ազգային ժողովում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելուց հետո:


Դուրս գալով նիստերի դահլիճից՝ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում. «Ես պատասխանում էի բոլոր այն հարցերին, որոնք հանձնաժողովը ուղղում էր: Քանի որ հանձնաժողովը փակ է եւ պարունակում է պետական գաղտնիք, այդ իսկ պատճառով ավելին ասել չեմ կարող»:


Լրագրողները հետաքրքրվեցին՝ պնդե՞լ է 2017-ին ԱԺ-ում արած իր այն հայտարարությունը, ըստ որի Ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում անորակ վառելիքի պատճառով:


Կարապետյանն ասաց, որ այդ մասին բացատրություններ տվել է հանձնաժողովում: Թե ինչ է պատասխանել՝ չցանկացավ հրապարակել:


Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Կարապետյանը նշեց ինչու է որոշել երաշխավորել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար: «Ես, ինչպես և շատերը, շահագրռված եմ, որպեսզի Մերտի 1-ի դեպքերը բացահայտբվեն և հասարակությոնը ստանա իր հարցերի պատասխանները: Գրեթե 2 տարի է՝ այս դատական պրոցեսը շարունակվում է, եւ հավանական է, որ շատ երկար ժամանակ դեռ կարող է այն տեւել, այդ պատճառով էլ միջնորդություն եմ ներկայացրել, որպեսզի խափանման միջոցը փոխվի», - ասաց Կարապետյանը՝ նշելով, որ հարգում է Ռոբերտ Քոչարյանի ներդրումը եւ ավանդը՝ Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության անկախության եւ կայունացման գործընթացում։


Նա պատասխանեց հարցին, թե արդյոք մտադիր է զբաղվել քաղաքականությամբ: «Ո՛չ, քաղաքականությամբ չե՛մ զբաղվելու», - մի քանի անգամ կրկնեց նախկին վարչապետը՝ նշելով, որ ներկայիս կառավարությանը, որը հայտնվել է բավականին դժվարին իրավաիճակում, հաջողություն է մաղթում: Նա նաև նկատեց, որ  շատ հարցերում կառավարության հետ համակարծիք է՝ չմատնանաշելով կոնկրետ խնդիրներ: 


Հարցին՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվո՞ւմ է քաղաքական հետպանդում, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ինձ թվում է, որ այս պրոցեսը բավականին գրգռված եւ քաղաքականացված է։ Թե ինչպես կգնահատեն իմ քայլը, ես հիմա հիմնավորել եմ։ Կարծում եմ, որ յուրաքանչյուրն իր տեսակետը հայտնելու իրավունք ունի։ Որեւիցե մեկը չի ասում՝ անմեղացրեք մեղավորին, մենք ասում ենք՝ պրոցեսը կատարեք մեկ այլ կերպ՝ խափանման միջոցը փոխելով»։


VERELQ-ը հայտնել էր, որ ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը եւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը մայիսի 8-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին որպես անձնական երաշխավոր դատարան էին ներկայացել: Դատարանը որոշումը կհրապարակի մայիսի 13-ին: