24.11.2024
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անելացել է 50-ով՝ հասնելով 1523-ի
prev Նախորդ նորություն

Տաս պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում է, նրանցից մեկը 27 տարեկան է. նախարար

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների քանակի աճի տեմպը գրեթե չի փոխվում: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացելով վիճակագրական տվյալներ:


«Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ապրիլի 23-ի դրությամբ անելացել է 50-ով՝ հասնելով 1523-ի: Առողջացածների թիվն ավելացել է 26-ով՝ ընդհանուր առմամբ հասնելով 659-ի: Փաստացի բուժվողները՝ 840, ընդհանուր թեստերը՝ 15 960, մահվան ելքերը՝ 24», - ասաց նա:


Ծայրահեղ ծանր պացիենտները, նախարարի խոսքով, այս պահին 10–ն են: «Թոքաբորբով հիվանդների քանակը մոտ 230 է, արհեստական օդափոխության վրա՝ հինգ հոգի: Նրանցից միայն մեկն է, որ բավական երիտասարդ է՝ 27 տարեկան: Սակայն էլի ունի խրոնիկ բնածին հիվանդություն: Բժիշկներն ամեն ինչ անում են, որ նրա վիճակը կայունացնեն: Կարծես, թե հույսեր կան, որ կկարողանանք կյանքը փրկել», - ասաց նախարարը:


Ընդհանուր առմամբ, նախարարի գնահատականով, կորոնավիրուսով վարակվողների աճի տեմպը մոտավորապես նույնն է: «Նույնն է, եթե նոր դեպքերի թիվը բաժանում ենք ընդհանուր դեքերի թվի վրա: Մահճակալային ֆոնդի առումով դեռևս ծանրաբեռնվածությունն այնպիսի չէ, որ խոսենք այլ տարբերակների անցնելու մասին, երբ թեթև դեպքերը տանը կմնան: Դեռ ժամանակ ունենք բոլորին հոսպիտալացնելու, իսկ թեթև դեպքերը հյուրանոցներում պահելու համար», - ասաց նախարարը:


Նա հորդորեց բոլորին զգոնությունը չկորցնել, քանի որ նման առիթ չկա:


Անդրադառնալով տարածաշրջանում առկա իրավիճակին՝ Թորոսյանը մասնավորապես նշեց, որ հարևան Իրանում կորոնավիրուսով հաստատված նոր հիվանդացածների թիվն ամեն օր կրճատման միտում է դրսևորում:


«Նույնը վերաբերում է նաև մահերին: Այնտեղ էլ սահմանափակումների թուլացումներ են տեղի ունենում, կարծես թե երկիրն անստիճանաբար վերադառնում է բնականոն հունին: Սակայն այստեղ էլ կա մեծ դեբատ, քանի որ խոսվում է երկրորդ ալիքի հնարավորության մասին: Եվրոպայում ևս գնում են աստիճանական թուլացումների, սակայն վստահ չեն, որ այն չի բերելու նոր բռնկումների», - եզրափակեց նա: