19.04.2025
Կորոնավիրուսի դեմ պայքարի համար հանգանակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ
prev Նախորդ նորություն

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է մարտական հենակետեր

Ապրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերում:


Ինչպես հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից, որ պաշտպանության նախարարին զեկուցվել է սահմանագոտում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրության, կատարված և ընթացիկ ինժեներական ու ամրաշինական, հենակետերի վերազինման աշխատանքների և թիկունքային ապահովման խնդիրների մասին:


Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է դիրքապահների հետ, հավաստիացրել, որ անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանների շարունակական բարելավման հետ կապված խնդիրները մշտապես գտնվում են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում:



Դավիթ Տոնոյանը խրախուսել է բարձր լեռնային բարդ պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին և շնորհակալություն հայտնել գերազանց ծառայության համար:


Պաշտպանության նախարարն ունկնդրել է նաև զորամիավորման և զորամասերի հրամանատարների զեկույցները ստորաբաժանումների առջև դրված խնդիրների կատարման, անձնակազմի մարտական և բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի հետևողական բարձրացմանն ուղղված աշխատանքների մասին, տվել համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ:



Հայաստանում գտնվող ռուսաստանցիները Վրաստանի տարածքով կմեկնեն ՌԴ․ դեսպանատուն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար