22.11.2024
Մամուլ. Քանի հոգի՞ է լայքում-պահանջում Սերժ Սարգսյանի վերադարձը
prev Նախորդ նորություն

Շիրինյանի ընկերը, Ալեքսան Հարությունյանի «աջ ձեռքը». Հ1-ում պաշտոններն արդեն բաժանել են

Հանրայինի լրատվական բլոկի տնօրենի պաշտոնից Պետրոս Ղազարյանի ազատումից հետո նրան այդ պաշտոնում ժամանակավոր կփոխարինի լրատվական հաղորդումների պրոդյուսեր Ռուբեն Շահինյանը: 


VERELQ-ի աղբյուրները հայտնում են, որ պայմանավորվածությունն այնպիսին է, որ Ռուբեն Շահինյանը այս պաշտոնում կմնա մինչև լուրերի նոր  տնօրենի նշանակումը: Ու թեև Պետրոս Ղազարյանը Հանրայինից չի հեռանա, բայց նրա լիազորությունները խիստ սահմանափակվել են, նա միայն «Հարցազրույց» հաղորդումը կվարի:

Ի դեպ, Շահինյանը ժամանակին եղել է Հ1-ում սերիալների այսպես կոչված «պիռոտեխնիկ» և հանդիսացել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին նախագահ Ալեքսան Հարությունյանի աջ ձեռքը: Վերջինիս գնալուց հետո բոլորի համար տարօրինակ կերպով Շահինյանը շատ արագ ինտեգրվեց Ռուբեն Ջաղինյանի թիմում ու համարվեց նրան աջ ձեռքը: Հետհեղափոխական շրջանում էլ նա, փաստացի, կարողացել է լեզու գտնել նաև նոր տնօրինության ու ղեկավարության հետ:

Մեր աղբյուրը ևս նշեց, որ բացի «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Կարլեն Ասլանանյանից այլ թեկնածուի անուն այս պահին չի շրջանառվում որպես Պետրոս Ղազարյանին այդ պաշտոնում փոխարինողի: Ասլանյանը նախօրեին, երբ լուրերը տարածվեցին, հայտարարել էր, որ ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է դրանք: Իսկ Պետրոս Ղազարյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

Հ1-ի նախկին գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի փոխարեն, ըստ մեր  աղբյուրի,  Հ1-ի ԺՊ է նշանակվել պրոդյուսեր Արմեն Սարգսյանը, որը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանի մտերիմ ընկերն է: Ընթացակարգերը ենթադրում են, որ պետք է մրցույթ լինի, որից հետո խորհուրդը կնշանակի տնօրեն: