30.04.2025
ՀՀ շուրջ 290 հազար քաղաքացիների տրվել է վարկային արձակուրդ. վարչապետ
prev Նախորդ նորություն

Քաղավիացիայի հանդեպ ցուցաբերվում է կործանիչ և ապապետական մոտեցում. Ճաղարյան

Ավիացիայի հարցերով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականի պաշտոնից ազատված Հակոբ Ճաղարյանը պարզաբանել է պաշտոնից իր ազատման պատճառները և նշել, որ հանդես է գալու ասուլիսով։


«Մամուլից տեղեկացա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջապես ստորագրել է նախորդ շաբաթ օրվանից իմ ներկայացրած հրաժարականի պահանջը: Չգիտեմ, թե ինչու էր աշխատանքից ազատվելս հիմնավորել օրենսդրության ոչինչ չասող հոդվածով: Երբ կարելի էր ընդամենը գրել` «սեփական դիմումի համաձայն»», - ասված է Ճաղարյանի Facebook-յան գրառման մեջ, որը ներկայացնում ենք ստորև:


«Իսկ աշխատանքից ազատվելու իմ որոշման հիմքերը հանդիսանում են Քաղաքացիական Ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումները:


Նախորդ շաբաթ օրը` ապրիլի 4-ին ես վարչապետին գրելեմ իմ վերջին զեկույցը, որտեղ հերթական և վերջին անգամ բացատրե եմ`


- հայկական քաղավիացիայի ԻՐԱԿԱՆ իրավիճակը, առանց ստերի և իրականության աղավաղման;
- հերթական անգամ պարզաբանել եմ այս վիճակում հայտնվելու իրական պատճառները;
- և նշել եմ այս ճգնաժամից դուրս գալու ուղիները


Զեկույցում առաջարկել եմ թույլ տալ վերջապես գրագետ, կազմակերպված, և երկիրն ու ոլորտը սիրող, անվարձահատույց աշխատանքի պատրաստ, իրական մասնագետների թիմի հետ լծվել իրավիճակի շտկմանը:


Հակառակ դեպքում ընդունել իմ հրաժարականը:


Համաձայն օրենքի, հրաժարականիս պաշտոնական գրավոր դիմումը երկայացրել եմ երկուշաբթի, ապրիլի 6-ին:


Պաշտոնից հրաժարվելը իմ որոշումն է: Եվ, ինչպես գրել եմ հրաժարականիս պահանջում, ես հրաժարվում եմ տաքուկ տեղ գտած, անհաղորդ խորհուրդներով «խորհրդականի» անպիտան կարգավիճակից:


Օրերս մամլո ասուլիսով կպարզաբանեմ մանրամասները», - ասված է նրա գրառման մեջ:



 


 


 


 

Համոզված եմ՝ միասին հաղթահարելու ենք ամեն փորձություն. Տիգրան Ավինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով