19.04.2025
Քաղավիացիայի հանդեպ ցուցաբերվում է կործանիչ և ապապետական մոտեցում. Ճաղարյան
prev Նախորդ նորություն

Համոզված եմ՝ միասին հաղթահարելու ենք ամեն փորձություն. Տիգրան Ավինյան

Կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի շրջանակներում պետական համակարգն այս օրերին աշխատում է ուժերի գերլարումով։ Բայց համոզված եմ, որ միասին հաղթահարելու ենք ամեն փորձություն: Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը իր տեսաուղերձում:


Նրա խոսքով, լիարժեք մոբիլիզացիայի միջոցով արվում է հնարավորն ու անհնարինը, որպեսզի ապահովվի բոլորիս անվտանգությունն ու առողջությունը.


«Այս ամենից հաղթանակած կարող ենք դուրս գալ միայն ու միայն, եթե դրսևորենք դժվարին պահերին համախմբված, միասնական  և համերաշխ լինելու մեր բացառիկ հատկանիշը: Եկեք օգնենք միմյանց, լինենք պատասխանատու և կարգապահ»,- նշել է Տիգրան Ավինյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ ապրիլի 8-ի դրությամբ Հայաստանում գրանցվել էր կորոնավիրուսի վարակման 833 դեպք:

ԱՄՆ-ն Հայաստանին 2000 թեստ կտրամադրի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար