22.11.2024
ԵՏՀ. ԵԱՏՄ-ից Հայաստան ավտոմեքենաների ներկրման դեպքում 20% ԱԱՀ գանձումն անթույլատրելի է
prev Նախորդ նորություն

Հայաստանը դեռ մեկ տարի էլ կգանձի "արգելված" ԱԱՀ-ն ԵԱՏՄ երկրներից ավտոմեքենա ներմուծելիս

Այսօր գործող իրավական դաշտի պայմաններում ԵՏՄ երկրներից ավտոմեքենա ներմուծելու դեպքում ՀՀ-ում վճարվում է ԱԱՀ: Այս մասին փետրվարի 24-ին ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:

Ֆիզիկական անձանցից ԵՏԱՄ երկրներից Հայաստան ատոմեքենաներ ներմուծելիս ԱԱՀ-ի գանձումը, ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ (նախարար) Տատյանա Վալովայայի, ԵԱՏՄ պայմանագրով «հստակ արգելված է»: Տիկին նախարարի հայտարարությանն ի պատասխան, ՀՀ ֆինանսների փոխնախարար Արեմն Ալավերդյանը հայտարարեց, որ Հայաստանը ոչ մի կանոն չի խախտել՝ գանձելով ԱԱՀ-ն, իսկ այդ ամենը նախատեսված է պայմանագրին կից անցումային դրոյթներով, և գաձնումներն իրականացվել են «ելնելով բյուջի շահերից»:

Այնուհետև հայտարություներով հանդես եկան միաժամանակ ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Թիմուր Սուլեյմանովը և ԵՏՀ-ի մամուլի ծառայությունը: Ի պատասխան Ռուսառմինֆոյի հարցման ԵԱՏՄ նախարարը հայտարարեց, որ իր գործողություներով Հայաստանը խախտում է ԵԱՏՄ-ի պայմանագրի կետ, ըստ որի, ֆիզիկական անձիք ԵԱՏՄ երկրներից սեփական, ընտանեկան կամ այլ օգտագործման համար ապրանքներ ներկրելիս ԱԱՀ «չպետք է վճարեն»:

Վախթանգ Միրումյանի խոսքով, մինչև 2017 թ. հունվարի 1-ն անցումային ժամանակաշրջան է սահմանվել, իսկ 2017 թ. հունվարի 1-ից արդեն ԵՏՄ երկրներից ավտոմեքենա ներմուծելու դեպքում ԱԱՀ չի վճարվի հարկային մարմնին: "Իսկ մաքսատուրք բոլոր դեպքերում չկա", - հավելեց նա:

ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը հետաքրրքվեց, որ, օրինակ, ԵՄ երկրների միջև tax free չի կիրառվում, արդյոք ԵՏՄ դեպքում նույն կարգն է գործելո՞ւ: Վ.Միրումյանը պատասխանեց, որ Հայաստանում այն կիրառվում է և շարունակվելու է կիրառվել, քանի որ ՀՀ օրենսդրությունը և ԵՏՄ օրենսդրությունը թույլ է տալիս, որ անդամ երկիրն ինքը որոշի՝ կիրառի՞ tax free, թե՞ ոչ. «Մենք օրենսդրությամբ ամրագրել ենք և սահմանափակումներ չենք նախատեսել և, այո, վերադարձ կատարում ենք նաև ԵՏՄ մյուս անդամ երկրների քաղաքացիների կողմից Հայաստանից ապրանք ձեռք բերման դեպքում»: