24.11.2024
Բացառված չէ, որ ՀԷՑ-ի համար վերցված վարկն ուղղվի այլ ոլորտներ. տնտեսագետ
prev Նախորդ նորություն

ԵՏՀ. ԵԱՏՄ-ից Հայաստան ավտոմեքենաների ներկրման դեպքում 20% ԱԱՀ գանձումն անթույլատրելի է

ԵԱՏՄ երկրներից Հայաստան ավտոմեքենաների ներկրման դեպքում 20% ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գանձումն անթույլատրելի է: Այդ մասին նշված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

ՀՀ ֆինանսների նախարարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև հեռակա բանավեճը սկսվել է այն բանից հետո, երբ ԵՏՀ Նախարար Տատյանա Վալովայան փետրվարի 8-ի մամուլի ասուլիսին իր դժգոհությունն էր հայտնել ՀՀ հարկային քաղաքականությունից՝ ՌԴ-ից Հայաստան ավտոմեքենաների ներկման դեպքում: Նա հայտարարել է, որ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ֆիզիկական անձանց կողմից մեքենաների ներկման դեպքում 20%-ոց ԱԱՀ գանձումը հակասում է ԵԱՏՄ-ի իրավա-պայմանագրային դաշտին:

Դրան հաջորդել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանի հայտարարությունը, ըստ որի, կառավարությունն ի դեմս ֆինանսների նախարարության այդ հարցում որևէ բացթողում թույլ չի տվել և ամեն ինչ արվել է պետական բյուջեի շահերից ելնելով և ըստ օրենքների: Նրա խոսքով, անցումային շրջանում ՀՀ-ը իրավունք ունի հարկեր գանձելու: ԵԱՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը ենթադրում է անցումային շրջան՝ մեկից ութ տարի՝ մաքսային օրենսդրությունը միության օրենսդրությանը համապատասխանեցնելու համար:

ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Թիմուր Սուլեյմանովն ի պատասխան RUSARMINFO-ի հարցման նշել է, որ իր գործողություներով ՀՀ-ը խախտում է ԵԱՏՄ-ի պայմանագրի կետը, ըստ որի, ԵԱՏՄ-ի երկրներից ֆիզիկական անձանց կողմից սեփական, ընտանեկան կամ այլ օգտագործման համար ներկրվող ապրանքներն ազատված են ավելացված արժեքի հարկից:

«ԵԱՏՄ երկրներից Հայաստան ավտոմեքենաների ներկման դեպքում 20%-ոց ավելացված արժեքի հարկի գանձումը հանրապետության պետական իշխանությունների կողմի հանդիսանում է արգեկապատնեշ: Հանձնաժողովը համակարգային հիմքով աշխատում է այդ արգելապատնեշները վերացնելու ուղղությամբ»,-նշել են ԵՏՀ-ի մամուլի ծառայությունում և հավելել, որ դրանց վերացումը կարող է տևեկան ժամանակ խլել: