24.11.2024
Արցախում քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը համակարգող մարմինների աշխատանքը
prev Նախորդ նորություն

Յոթ օր աշխատելու են միայն առաջնային ծառայությունները, խանութները և դեղատները. Ավինյան

Մարտի 24-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։


Տիգրան Ավինյանը իր խոսքում ասել է, որ քննարկվելու է որոշ տնտեսական գործունեության տեսակների սահմանափակումներ, որոնց մասին արդեն իսկ երեկ հայտարարել էր վարչապետը: Նրա խոսքով, քննարկումից հետո հստակ ցանկը կհրապարակվի:


«Ուզում եմ տեղեկացնել, որ յոթ օրվա ընթացքում միայն առաջնային անհրաժեշտության տեսակի ծառայությունները, խանութները ու դեղատները պետք է աշխատեն: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ ընդհանուր առմամբ մեր կողմից կիրառվող միջոցառումները մինչ այս փուլը եղել են արդյունավետ և յոթ օրվա ավելի խիստ ռեժիմին անցում կատարելու նպատակը լինելու է վերահսկելիությունը շարունակել պահել և շարունակել զարգացնել այն գործիքակազմը, որը մեզ թույլ կտա վարակի շղթաները հայտնաբերել ու կանխարգելել:


Հետևապես նաև ուզում եմ տեղեկացնել, որ տարածվելու են տեղաշարժի սահմանափակումներ ՀՀ քաղաքացիների համար և մենք յոթ օրվա ընթացքում պետք է հնարավորինս փորձենք պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը: Այդ իսկ պատճառով, այս ցանկի հրապարակումից հետո մենք նոր մեխանիզմներ կներդնենք, որոնք մեզ թույլ կտան Հայաստանի Հանրապետությունով քաղաքացիների տեղաշարժը հնարավորինս սահմանափակել և մեր քաղաքացիներին կոչ կանենք մնալ ինքնամեկուսացված, որպեսզի մենք ունենանք ժամանակ արդիականացնելու մեր գործիքակազմը և շարունակելու արդյունավետ պայքարը կորոնավիրուսի դեմ»:


Համաձայն  որոշման, ՀՀ ողջ տարածքում ժամանակավորապես արգելվել է տնտեսական գործունեության բոլոր տեսակները, բացառությամբ պարենային ապրանքների վաճառքի իրականացման առևտրի օբյեկտները,  դեղատները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները:


ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին հանձնարարվել է ապահովել տնտեսվարողների կողմից սույն որոշման պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողություն և ներկայացնել ամփոփ տեղեկատվություն ընթացիկ իրավիճակի վերաբերյալ: