20.04.2025
Արցախի ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ԶԼՄ-ներին
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը դիմել է դատական նիստը հետաձգելու խնդրանքով

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը դիմել է դատական նիստը հետաձգելու խնդրանքով:


«Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում առաջացած համաճարակային իրավիճակով՝ այսօր միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մարտի 26-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով»,- Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ Սերժ Սարգսյանը մեղադրվում է իր նախագահության ժամանակ՝ 2013-ին, թույլ տված մոտ կես միլիարդ դրամ չարաշահումների գործով, որը վերաբերում է գյուղոլորտին դիզվառելիք մատակարարելուն։ Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրած մեղադրանքը՝ համարելով այն «ապօրինություն, անարդարություն»:


 


 

Վաղաժամկետ դադարեցնում ենք նախընտրական հանդիպումները նաև բաց տարածքներում. Հարությունյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար