24.11.2024
Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը դիմել է դատական նիստը հետաձգելու խնդրանքով
prev Նախորդ նորություն

Վաղաժամկետ դադարեցնում ենք նախընտրական հանդիպումները նաև բաց տարածքներում. Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման վտանգով պայմանավորված՝ վաղաժամ դադարեցնում է նախընտրական հանդիպումները:


«Չնայած Մայր Հայրենիքում իրականացվող պայքարի տարբեր եղանակներին ու կիրառվող խիստ միջոցներին՝ մտահոգիչ է, որ նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել: Ինչպես տեղյակ եք, օրեր առաջ մեր քաղաքական թիմը հրաժարվել էր փակ տարածքներում ինտենսիվ հանդիպումների անցկացումից, սակայն հաշվի առնելով օրըստօրե վարակի ներթափանցման ու տարածման վտանգը՝ որոշում ենք կայացրել մարտի 25-ին եզրափակել մեր հանդիպումները նաեւ բաց տարածքներում:


Հայցում ենք մեր այն բոլոր հայրենակիցների ներողամտությունը, որոնց հետ չհասցրինք հանդիպել: Իրավիճակով պայմանավորված՝ մեկ օրով հետաձգում եմ նաեւ մարտի 25-ին նախատեսված առցանց ասուլիսը: Իսկ այսօր կլինեմ Մարտունի քաղաքում, որտեղ ժամը 18:00-ին «Ավագյան-Արենա» մարզադաշտում հանդիպում կունենամ շրջկենտրոնի բնակչության հետ: Նախընտրական «ձեւավորված ավանդույթ»-ի համաձայն՝ պատրաստվում եմ մի քանի ուշագրավ հայտարարություններ անել: Հանդիպմանը կարող եք հետեւել իմ ֆեյսբուքյան էջով՝ ուղիղ տեսակապի միջոցով:


Առողջություն եւ խաղաղություն բոլորիս»,- գրել է Արայիկ Հարությունյանը:


Արցախում մարտի 31-ին նախատեսված են Ազգային ժողովի և նախագահի ընտրությունները: