24.11.2024
Վաղաժամկետ դադարեցնում ենք նախընտրական հանդիպումները նաև բաց տարածքներում. Հարությունյան
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն իր լիակատար աջակցությունն է հայտնում ՄԱԿ գլխավոր քարտուղարի կոչին. ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն արձագանքել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ աշխարհի համար այս դժվարին պահին լռեցնել զենքերը, դադարեցնել հրետանին կոչին:


«Հայաստանն իր լիակատար աջակցությունն է հայտնում ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կոչին՝ ուղղված աշխարհի տարբեր անկյուններում համաշխարհային զինադադար հաստատելուն, մինչ մարդկությունն առերեսվում է ընդհանուր թշնամի՝ կորոնավիրուսին», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարարը:


VERELQ-ը հիշեցնում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը կոչ է արել պատերազմող կողմերին ամբողջ աշխարհով մեկ վայր դնել զենքերը՝ ի աջակցություն առավել մեծ պայքարի ընդդեմ COVID-19- ի։ 


«Ընդհանուր թշնամին այժմ սպառնում է ամբողջ մարդկությանը: Վիրուսի կատաղությունը ցույց է տալիս պատերազմի հիմարությունը։ Այդ պատճառով այսօր ես կոչ եմ անում անհապաղ գլոբալ հրադադար հաստատել աշխարհի բոլոր անկյուններում: Ժամանակն է զինված բախումը դնել փակման տակ և միասին կենտրոնանալ մեր կյանքի իրական պայքարի վրա»,- ասել է նա։