24.11.2024
Դադարեցվում են Սահմանադրական հանրաքվեի նախապատրաստման և անցկացման բոլոր աշխատանքները. ԿԸՀ
prev Նախորդ նորություն

Հավաքներ իրականացնելու սահմանափակումները տրածվում են ՀՀ ողջ տարածքի վրա. Ավինյան

Հայաստանի փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետ Տիգրան Ավինյանը որոշել է հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումները և արգելքները մարտի 17-ի ժամը 12։00-ից տարածել Հայաստանի ամբողջ տարածքի վրա։


«Սիրելի՛ հայրենակիցներ,


Հիմնվելով արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման վրա՝ «Հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումները և արգելքները» կետի դրույթները մարտի 17-ի ժամը 12։00-ից որոշել եմ տարածել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի վրա։ Սա վերաբերում է հանրային միջոցառումների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցության արգելքին։


Այս որոշման իմաստով հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները․


֊համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները,


֊ժամանցային միջոցառումները,


֊տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), հոգեհանգստի և թաղման միջոցառումները։


Նշեմ, որ հոգեհանգստի և թաղման միջոցառումների դեպքում կփորձենք մասնակցության փոքր-ինչ ավելի լայն հնարավորություններ տալ՝ միաժամանակ հետևելով որպեսզի մարդկանց կուտակումներ արարողության ժամանակ չլինեն», - ասված է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։


Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մարտի 16-ին հայտարարվել է արտակարգ դրություն: Երկրում այս պահին առկա է կորոնավիրուսով հիվանդացության 52 հաստատված դեպք: